Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման հրամանագրերը
Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Արման Սարգսյանին ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու համապատասխան հրամանագրերը:
Ինչպես ավելի վաղ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է: Մասնավորապես, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն։