երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ կողմ եմ քվեարկելու, որ կալանավորվի. Արշակյան

Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ կողմ եմ քվեարկելու, որ կալանավորվի. Արշակյան

Պատգամավորներն ունեն հարցեր, որոնց պատասխանները հնարավոր չեղավ ստանալ, փոխարենը տեսանք վիրավորական արտահայտություններով սադրանք, որը բերեց նրան, որ իրավիճակը լարվեց դահլիճում: Ես էլ հանգստության կոչով միջամտեցի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Ես նաև ցանկանում եմ դրան լրացուցիչ ասել, որ տեսնելով, որ շատ է երկարում, խնդիրը չի հանդարտվում, գնացել եմ և միջամտել եմ, որպեսզի հանդարտեցնեմ: Սա է ամբողջ իրավիճակը:

Եթե մենք ընդդիմության կողմից տեսնենք դեմոկրատական արժեքներով առաջնորդվող խաղաղ, հանգիստ, ընտրությունների արդյունքում, ժողովրդի քվեով իշխանության գալ փորձելու միտում, կարծում եմ՝ տեսնում են, որ այդտեղ շանս չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին, ապա Հակոբ Արշակյանը դրան կողմ է քվեարկելու. «Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ տեսնում եմ, որ տեռորիզմի հոտ է գալիս: Կողմ եմ քվեարկելու, որ գնա, կալանավորվի»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ավարտից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել պատգամավորների հարցերին, նրա և իշխանական պատգամավորների միջև լեռզվակռիվ սկսվեց, որը վերածվեց հրմշտոցի: Նիստը վարողն ընդմիջում հայտարարեց:

  • Կիսվել: