երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Որոշել եք կալանավորել՝ կկալանավորեք. Արթուր Սարգսյան

Որոշել եք կալանավորել՝ կկալանավորեք. Արթուր Սարգսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։

Նա ասել է, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի արդյունքներից հետո իր ողջ ներուժով մասնակցել է մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին ու ակցիաներին՝ «դրա մեջ դնելով իր սիրտն ու հոգին»:

Սարգսյանի խոսքով՝ քանի որ իրեն կալանավորելու միջնորդության հարցում արդեն ամեն ինչ նախապես որոշված է, անիմաստ է համարում իշխանություններին ուղղված խոսք ասելը: 

Ինչ վերաբերում է իրեն մեղսագրվող արարքին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստություն, Սարգսյանն ասել է, որ չկա ու չի եղել նման բան, և չկան նաև ապացույցներ։

«Ես պայքարել ու պայքարելու եմ, լավ իմացեք, դուք եղած օրվա իշխանությունն եք, դուք հեռանալու եք, հեռացվելու եք ու երբեք չեք մոռացվելու: Քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում»,- հայտարարել է նա։

Ելույթի վերջում էլ նա ասել է. «Որոշե՞լ եք կալանավորել՝ կալանավորեք, ձերը դա է՝ կալանավորելը, մարդուն  ճնշելն ու վախեցնելը, մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»։

Սարգսյանը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին։

  • Կիսվել: