երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ 

Չորս տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: