երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ՌԴ-ն կարող է օգնել կողմերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումների մոտարկման հարցում. Լավրով

ՌԴ-ն կարող է օգնել կողմերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումների մոտարկման հարցում. Լավրով

Ռուսաստանը տեխնոլոգիական հնարավորություններ ունի ուրանի աղքատացման համար, պատրաստ է այդ հարցում աջակցություն ցուցաբերել Իրանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի գագաթաժողովից հետո։

«Երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, Իրանը չուներ հարստացումը սահմանափակելու պարտավորություն, իսկ այժմ հենց դրա մասին է խոսքը։ Մենք պարզապես հիշեցրել ենք, որ մենք ունենք նման տեխնոլոգիական հնարավորություններ և պատրաստ ենք դրանք տրամադրել՝ վերցնելով չափազանց հարստացված ուրանի ավելցուկը՝ Ռուսաստանում վերամշակելու համար և էներգետիկորեն հարստացված ուրանը վերադարձնելով Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան կարող է օգնել կողմերին միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումների մոտարկման հարցում:

Ռուս նախարարը նշել է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ցուցաբերի այն գնահատականների համար, որոնք հրապարակել է նախկինում, և որոնք ներկայացվել են Իրանի դեմ հարվածներից մի քանի օր առաջ: Լավրովի խոսքով՝ այդ գնահատականները եղել են երկիմաստ:

  • Կիսվել: