Գառնիկ Դանիելյանն ասում է՝ ես եմ Վազգեն Գալստանյանի տան վարձը տալիս, կարող ա աստղիկների, ներկերի, յուղերի փողերն էլ է Գառնիկը տվել. Հովհաննիսյան
«ԱԺ-ում ընդդիմությունը բեմադրեց այն, ինչ պետք է աներ ՀՀ տարբեր հատվածներում ուղղակի առանց աստղիկների, ներկերի, յուղերի, մեզ չվառեցին, մեզ չգյուլլեցին, որովհետև ԱԺ մտնելուց առաջ ստուգվում են»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև նշեց. «Հոկտեմբերի 27, Մարտի 1, ԼՂ-ի հանձնում, Նոյեմբերի 9, ահաբեկչական ակտի նախապատրաստում, այս ամեն ինչի հետ ոնց պտտվում ենք հնչում են հետևյալ անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն, այս անունները դաջված են այս իրադարձությունների վրա: Հիմա այս մարդիկ, դեռևս ունենալով շունչ, փորձում են վերջին վատությունն անել ՀՀ-ին: Արթուր Սարգսյանը եկավ այստեղ, ինչ-որ խրոխտ ելույթներ ունեցավ իրենից գոհ, վերջում էլ Աստծուն հիշեց, իրենց սիրելի սրբազանների անունները տվեց, եթե Քոչարյանը ձեր ղեկավարը լինի, Կտրիճն էլ ձեր Կաթողիկոսը պիտի լինի, Աջապահյանն ու Բագրատն էլ ձեր սրբազանները պետք է լինեն: Աղոթում են, հետո եկեղեցականը քննարկում է, թե ինչպես պիտի գյուլլի մարդկանց, ակերը ծակի, վթարներ առաջացնի, հասկանում եք այս մարդկանց սրբապղծության մակարդակը»:
Հովհաննիսյանը նաև խոսեց ԱԺ-ում լարված իրավիճակի մասին. «Եթե Աղվան Վարդանյանը հրացան բերած լիներ, հաստատ մեկին կարող ա գյուլլեին: Ով եք դուք ընդհանրապես, հեռու մնացեք մեզնից, մեր տներից, թե չէ դրա պատասխանը ձեզ դուր չի գա: Արծվիկ Մինասյանն այսօր խառնվել է իրար, ուզում է մեկին խփի, խառը բաներ է անում, փոխանակ գնա Սեյրան Օհանյանին ասի՝ ես քո համար եքա տունը սեփականացրի, գոնե 3 օրով կանչեիր գնայի հանգստանայի: Գառնիկ Դանիելյանն էլ իրենից գոհ ասում է՝ ես եմ Վազգեն Գալստանյանի տան վարձը տալիս, կարող ա աստղիկների, ներկերի, յուղերի փողերն էլ է Գառնիկը տվել»: