Տեղ համայնքից մոլորված տղաները ՀՀ-ում են. ԱԱԾ
Քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, որ ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում են, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
՛՛Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ՛՛,-հայտնում են ԱԱԾ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել:
Րոպեներ առաջ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ տղաներն արդեն Հայաստանում են:
«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասաց համայնքի ղեկավարը: