երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Հագին շոր չկար, դառել էր մաֆիոզ. Սուքիասյանը՝ մաքսայինի նախկին պետի մասին

Հագին շոր չկար, դառել էր մաֆիոզ. Սուքիասյանը՝ մաքսայինի նախկին պետի մասին

Երեկ Արծվիկ Մինասյանն ասաց՝ բիզնեսին ինչի՞ չեք պաշտպանում: 1980-ականների վերջից ամենալավ ժամանակներ են եղել, որովհետև գորբաչովյան ժամանակներում թույլ էին տալիս մարդիկ ինչով հնարավոր է՝ զբաղվեին, 1990-ականներից, երբ ՀՀ-ն անկախացավ և սկսեց ձևավորվել անկախ պետություն, տարբեր մարդիկ սկսեցին այդ ինստիտուտները, շուկայական հարաբերությունները, մասնավոր գործունեությունը ճիշտ չհասկանալ: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: 

«Տարբեր ժամանակներում պարոն Մինասյանի կուսակցությունը եղել է կոալիցիոն իշխանության մեջ: Մի Արմեն Ավետիսյան գտան, բերեցին, դրեցին Մաքսայինի պետ՝ հագը շոր չկար, ասեցին՝ շատ ուժեղ տղա է: Սա ամեն օր միլիոնները հավաքում էր պետական բյուջեից, մի հատ մեծ խումբ էր ստեղծել, դառել էր մեծ մաֆիոզ, ինչքան ընտանքիներ կային՝ ուզում էին բիզնեսով զբաղվել, ովքեր որ իրենց հետ, իշխանության հետ կապ չունեին, 30-40 տոկոս մաքսազերծումն ավելի թանկ էին անում, ամիսներ հետո այս մարդիկ մահանում էին»,-հիշեց պատգամավորը:

Սուքիասյանը նաև պատմեց. «Այդ սրիկային հանեցին մեկ ուրիշ սրիկա բերեցին, սա էլ իր ամբողջ ընտանիքով նայում էր ով որտեղից է ձեռք բերում ապրանքները, ասում էին մեզ տվեք, մենք ավելի լավ պայմաններով ձեզ գումար կտանք, դրանց հերն էլ անիծեցին: Նախարարությունում, որտեղ պարոն Մինասյանն աշխատել է, կաշառքի սանդղակ կար, եթե այս փաստաթուղթն էր ստորագրվում, իքս գումար պետք է վճարեին, դուք հիմա եկել այստեղից ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում»:

Խաչատրյանը նշեց, որ նրանք գնում արգելված տարածքում բիզնեսի շինարարության թույլտվություն են տալիս, իրենց ասում են բիզնեսին չեն պաշտպանում: «Տարբեր բիզնեսներ կային, կանչում էին ասում էին պետք է այդքանը տաս, պարզ է, որ մենք մեզ որպես ընտանիք շատ ճիշտ ենք պահել  և մեր նման հազարավոր ընտանիքներ ամեն ինչ արել են, պաշտպանել են այն, ինչ իրենց ընտանիքով  ստեղծել են:  Իսկ ձեր նմաններն ինչ են անում, քաղաքական ինչ-որ տանիք են գտնում,  մի ամբիոն են գտնում, մի լրագրողական խումբ ունեք, ուղարկում  են մարդկանց հետևից»,- ասաց Սուքիասյանը: 

Նաև ընդգծեց. «1994-ին «Սիլ պլազայի» մի պատը վաճառում են 5 հազար դոլարին համարժեք, 5 հատ բնակարանի պահանջ են դնում, 5 հատ բնակարանը ձեռք են բերում, 1 միլիոն դոլարին համարժեք դրամ ծախսում են, շենքը սարքում են, իրենց քաղաքական համակարգը դնում է պատրաստի շենքն՝ ասում է 5 հազար դոլարով են առել՝ սրանց կեղծիքները»,-ասաց Սուքիասյանն ու հավելեց, որ   ՀՀ քաղաքացիները սովորել են տարբերակել  կեղծիքը, սուտն ու լուտանքը:   

Պատգամավորը, դիմելով քաղաքացիներին, նշեց, որ վստահ լինեն՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություններ է ունենալու, Հայաստանը դառնալու է կենտրոն տարածաշրջանում: «Մարդիկ Հայաստանում իրենց զգալու են ապահով, գործունեություն են ծավալելու, եկամուտ են ունենալու, իրենց գումարները վայելելու են, ուրիշ բան չի կարող այստեղ լինել»,-ասաց նա:

Սուքիասյանը նշեց, որ ՀՀ-ում հասարակությունն ամեն ինչից տեղյակ է, տեսել են՝ ինչպես են քաղաքացիների հետ վարվել, իսկ այսօր օրենքը գործում է: «Իհարկե, խնդիրներ էլ կլինեն, հնարավոր է մի քանի կաշառակերներ էլ հայտնվեն, բայց դրանց հարցն արագ կլուծվի: ՀՀ-ում լինելու են հավասար պայմաններ: Ոչ ոք ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, դա ականջներիդ օղ արեք, սրա մասին ձեր ուղեղով մտածեք: Խայտառակություն է այդ խոսակցությունները: Լսում ես, ոնց որ պլանավորեն թշնամի երկրի դեմ գործողություններ անեն»,- ասաց նա:

  • Կիսվել: