ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռումինիայի հարավ-արեւմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է երկրի Ֆիզիկայի զարգացման Ռումինիայի ազգային հետազոտական ինստիտուտը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ւժեղ երկրաշարժը գրանցվել է Օլթենիա նահանգի Գորժ շրջանում՝ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ, կենտրոնի խորությունը եղել է 15 կիլոմետրի վրա։

Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում՝ էպիկենտրոնից 207 կիլոմետր հեռավորության վրա, այլեւ հարեւան Մոլդովայում։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: