ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Երեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։

Երեխան  հիվանդանոց տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: