Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանն անջատել SWIFT համակարգից
Եվրոպական խորհրդարանը կարևորագույն բանաձև է ընդունել, որով պահանջում է Վրաստանն անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։
Հերթական անգամ հայտարարվել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը «փաստացի կասեցված է» Վրաստանում շարունակվող ժողովրդավարական հետընթացի և 2024 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների կեղծման հետևանքով, «որոնք հստակ շրջադարձ են դեպի ավտորիտար ռեժիմ», հաղորդում է Новости Грузия-ն։
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ նպատակային անձնական պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրա ընկերությունների նկատմամբ և ԵՄ-ին կոչ է անում համագործակցելով այլ իրավասությունների, մասնավորապես՝ Միացյալ Թագավորության հետ, սառեցնել նրա ֆինանսական ակտիվները։