ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Կայացել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսը

Կայացել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսը

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հուլիսի 9-ին մասնակցել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է,որ բացման խոսքով հանդես է եկել խմբի բուլղարական կողմի համանախագահ Դեսիսլավ Տասկովը, ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպանը՝ հանդիպմանը ներկա պատգամավորներին ներկայացնելով հայ-բուլղարական հարաբերությունների ընթացքը, տարածաշրջանային արդի զարգացումները, այնուհետև պատասխանել պատգամավորների հարցերին։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը իր ներկայությամբ պատվել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը, որը պատրաստակամություն է հայտնել նաև փոխվարչապետի պաշտոնում ըստ ամենայնի աջակցել հայ-բուլղարական օրակարգի ընդլայնմանն ու առաջմղմանը։

  • Կիսվել: