ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սա մեծ գնահատական է մեր աշխատանքի․ Արայիկ Հարությունյանը՝ IWF-ի նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվելու մասին

Սա մեծ գնահատական է մեր աշխատանքի․ Արայիկ Հարությունյանը՝ IWF-ի նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվելու մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի նախագահ Մուհամմադ Ջալուդի խորհրդականի պաշտոնին նշանակվելուն:

«Սա, առաջին հերթին, գնահատական է Հայաստանի ծանրամարտի, բայց նաև վերջին տարիներին սպորտում և ծանրամարտում ՀՀ կառավարության քաղաքականության և ներդրումների: Սա մեծ գնահատական է մեր աշխատանքի, որը ծառայելու է բացառապես Հայաստանի ծանրամարտի և սպորտի համար: Ի գործ»,- գրել է նա։

  • Կիսվել: