ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը. Մակրոն

Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը. Մակրոն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ երկու երկրները համաձայնության են եկել ստեղծել համատեղ միջուկային վերահսկողության խումբ, որը կզբաղվի նման համագործակցության զարգացմամբ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեկ հայտարարեց, որ «Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի կենսական շահերին սպառնացող ցանկացած հակառակորդ կարող է բախվել երկու երկրների ռազմավարական միջուկային ուժերի ողջ հզորությանը»։

Հինգշաբթի օրվա ֆրանս-բրիտանական գագաթնաժողովը անընդմեջ 37-րդն էր և անցկացվեց Մակրոնի Մեծ Բրիտանիա կատարած պետական ​​այցի շրջանակներում։

  • Կիսվել: