ԿԼ․ «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց «Նեմանին»
Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց բելառուսական «Նեմանին»։
Հյուրերը հաշիվը բացեցին 49-րդ րոպեին՝ Անտոն Սաչկովի շնորհիվ։ 53-րդ րոպեին Պավել Սավիցկին խփեց երկրորդ գոլը։ «Ուրարտուի» կողմից պատասխան գոլը 68-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նիկոլայ Կալուկյանը։
48-րդ րոպեին «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նշանակված 11-մետրանոց հարվածը, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։ Խաղի մնացած ժամանակում դարպասը պաշտպանեց հարձակվող Վլադիսլավ Յակովլևը։