ՌԴ-ն իր սառեցված ակտիվներին մուտք չի ունենա, քանի դեռ չի փոխհատուցել Ուկրաինային պատճառված վնասը
Ռուսաստանը չի կարողանա մուտք ունենալ սառեցված պետական ակտիվներին, քանի դեռ չի փոխհատուցել Ուկրաինայի դեմ զինված հարձակման հետևանքով պատճառած վնասը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «DW»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ըստ Մերցի՝ վնասի ընդհանուր գումարը ներկայում գնահատվում է 550 միլիարդ եվրո, իսկ Կիևի տվյալներով՝ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են 850 միլիարդ եվրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։