ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» ֆիլմով

«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» ֆիլմով

Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը: Չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է:

Փառատոնը կհյուրընկալի տասնյակ հռչակավոր արվեստագետների ամբողջ աշխարհից, այդ թվում իրանական կինոյի կենդանի դասական Ամիր Նադերիին, Վենետիկի, Լոկարնոյի, Ռոտերդամի և շատ այլ փառատոնների տարբեր տարիների տնօրեն Մարկո Մյուլերին, հունական կինոյի նշանավոր ռեժիսոր Աթինա Ռախել Ցանգարիին, ռումինական կինոյի խոշորագույն պրոդյուսեր Ադա Սոլոմոնին, Օսկարի և BAFTA-ի կրկնակի նոմինանտ Ֆեդոն Պապամայքլին («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Ինդիանա Ջոնս»)։

Փառատոնի հատուկ հյուրն էլ լինելու աշխարհահռչակ լուսանկարիչ Անտուան դ'Ագատան, ինչպես նաև «Անորա» ֆիլմի աստղեր Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»:

  • Կիսվել: