ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի Պրեմիեր լիգայում. պաշտոնական

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի Պրեմիեր լիգայում. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Կազինցբարցիկայի» կազմում:

Հունգարական ակումբի տնօրեն Սիմոն Միկլոշը նշել է․ «Պետք էր ուժեղացնել պաշտպանությունն ու ավելի լավ տարբերակ գտնել, քան ազգային հավաքականում շուրջ 100 հանդիպում անցկացրած ու հավաքականի ավագ հանդիսացող պաշտպանը՝ դժվար էր պատկերացնել։ Համոզված եմ, որ նա ոչ միայն թիմի արդյունքների, այլ նաև ֆուտբոլիստների անհատական առաջընթացին մեծապես կնպաստի»։

«Կազինցբարցիկայը» 2024/25 մրցաշրջանում Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով 53 միավոր։

  • Կիսվել: