Թուրքիայում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ստամբուլում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ իշխանությունները դեռ չեն տեղեկացրել հանրությանը հնարավոր ավերածությունների մասին։
Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ: