Հայաստանն այսօր ամենաշուտ արձագանքող և ամենաքիչ տուժած երկրներից է. Ալեն Սիմոնյան
Հիմա հեշտ է տարբեր բաներ առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի և բոլոր անցնողներին գումար բաժանի, ոչ մեկ, որևէ բան չվճարի, կումունալ վճար չանի։ Այս մասին այսօր խորհրդարանու լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ օրինակ Էդմոն Մաուքյանն առաջարկում է, որ Կառավարությունը փախհատուցի օրավարձով աշխատողներին, որոնք այսօր հացի խնդիր ունեն։
«Ինչ հնարավոր է, ինչ ներում է կառավարությունն անելու է առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որևէ մեկ այլ առաջարկի։ Արել է, անում է և շարունակելու է անել»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե պետությունն ունի պարտավորություն, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ չունի, ես նման բա՞ն ասացի»։
Այնուհետև պատգամավորն ավելացրեց. «Երբ որ շատ սահմանափակումներ են մտցվում, ասում են՝ բա տնտեսությունը, բա այս հարցը, այն հարցը, բա այս մարդիկ։ Քիչ սահմանափակում են մտցնում, ասում են՝ բա հեսա մարդիկ կմեռնեն, այս կլինի, այն կլինի։ Իշխանությունը գործում է՝ ըստ օրվա, ժամի, իրավիճակի հրամայականի։ Վստահ կարող եմ ասել ու պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ վիճել այդ հարցի շուրջ, որ Հայաստանն այսօր, համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում և ամենաշուտ արձագանքող և ամենաքիչ տուժած երկրներից է»։
Լրագրողի հարցին՝ այնուամենայնիվ իշխանությունը օրավարձով աշխատող քաղաքացիներին ձեռք կմեկնի՞, եթե սոված մնալու խնդիր լինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Աշխարհի տնտեսությունն ամենայն հավանականությամբ փլվելու է և աշխարհում հնարավոր է ունենանք իրավիճակ, որն ավելի վատ լինի, քան 2008 թվականի ճգնաժամը, որն իր հետևանքը թողեց։ Սա համաշխարհային աղետ է, ժանտախտ է տիրում։ Գիտե՝ ասել, իսկ օրինակ օրավարձով աշխատողնե՞րը. իսկ օրավարձով բնակարաններ վարձով տվողները, որոնք շատ-շատ են, որոնք բնակարաններ են վերցնում և օրավարձով տուրիստների համար տալիս են, իսկ այն մարդիկ, որ շինարարության վրա են աշխատում։ Պետք է անենք ամեն ինչ, որ մաքսիմալ հարվածը բոլորի համար մեղմացնենք»։
Դիտարկմանը՝ պետությունն այդքան ներուժ ունի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ունի, որովհետև վերջին 2 տարվա ընթացքում պաշտոնյաները բյուջեից փող չեն գողացել, բյուջեն գերակատարվել է մարդիկ ավելի պատասխանատու են եղել, հասկանալի պատճառներով, որովհետեւ վստահել են իրենց եւ իրենց պետությանը։ Ավելի շատ ՀԴՄ կտրոն է խփվել, ավելի շատ հարկ է մուտքագրվել ու փառք Աստծո, որ մենք այս արհավիրքին եկանք այդ բագաժն ունենալով հանդերձ, որովհետև ես պատկերացնում եմ, որ ՀՀ–ում հեղափոխություն եղած չլիներ կամ այն վիճակում լինեինք, որ 2 տարի առաջ էր, նման արհավիրքի առջև կանգնեինք, ի՞նչ էինք անելու»։