Յանա Սիմոնյանն առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն
Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
«Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում: Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին»,– ասվում է հայտարարության մեջ։