հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Քանի երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում

Քանի երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում

2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գրանցվել է 18.191 երկրաշարժ։ Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների կառավարման փորձագետ, Գազի համալսարանի դասախոս Բյուլենթ Օզմենի խոսքով՝ երկրում մոտ 1000 ակտիվ երկրաշարժային ճեղք գոյություն ունի, որոնք ունեն սեյսմիկ ակտիվություն։

Օզմենը նշել է, որ երկրաշարժերի թվի աճը պայմանավորված է մասնավորապես հունվար-փետրվար ամիսներին Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջակայքում գրանցված «երկրաշարժային փոթորիկներով», ինչպես նաև ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով։

Ամենաշատ երկրաշարժները գրանցվել են Մուղլայում, որին հաջորդում է Մալաթիան, Քյութահյան, Քահրամանմարաշը և Ստամբուլը։

  • Կիսվել: