հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները․ TASR

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները․ TASR

Սլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է համայնքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։

ԵՄ-ում դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջում կարող է գտնվել առաջիկա օրերին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր համայնքային պատժամիջոցները։

Սլովակիայի կառավարությունը, ըստ տեղական լրատվամիջոցների, մտադիր է վետո դնել ԵՄ-ի նոր հակառուսական պատժամիջոցների վրա, մինչև չլուծվի հանրապետությանը փոխհատուցման և Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից 2028 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից գազի ներմուծման արգելքի առաջարկի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու հարցը։

  • Կիսվել: