ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Malaysia Airlines-ի MH17 չվերթի կործանման մեջ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Ռուսաստանն է կանգնած 2014 թվականին Դոնբասի վրայով Malaysia Airlines MH17 չվերթի կործանման հետևում, որի հետևանքով զոհվել է 298 մարդ, գրում է Meduza-ն։
Ըստ Associated Press-ի՝ սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել MH17 ավիաաղետի համար։ Մեկ այլ որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը նշել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը Ուկրաինայում պատերազմի ժամանակ:
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Մոսկվային պատասխանատու է ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժման ժամանակ։