Հեռակա կարգով ձերբակալվել է Ռուսաստանում Meduza-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն
Մոսկվայի Չերյոմուշկինսկի շրջանային դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և հեռակա կարգով կալանավորել Meduza նախագծի համահիմնադիր Գալինա Տիմչենկոյին, РИА Новости-ին հայտնել են մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունից։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է նշանակվել երկու ամիս ժամկետով կալանքը՝ Ռուսաստանի տարածքում նրա կալանավորման կամ երկիր արտահանձնման պահից։
Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում էր հայտարարել Տիմչենկոյի նկատմամբ։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 284.1 հոդվածի 3-րդ մասի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչված օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության գործունեության կազմակերպում։ Այդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով։
2024 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Տիմչենկոյին ներառեց օտարերկրյա գործակալների ցանկում։ Այդ ժամանակ նշվել էր, որ նա տարածել է այլ օտարերկրյա գործակալների նյութեր, դեմ է արտահայտվել Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությանը և կեղծ տեղեկություններ է հրապարակել Ռուսաստանի իշխանությունների և զինված ուժերի գործունեության մասին։ Տիմչենկոն ապրում է Ռուսաստանից դուրս և զբաղեցնում է առցանց հրատարակության գործադիր տնօրենի պաշտոնը, որի գործունեությունը Ռուսաստանում համարվում է անցանկալի։