ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆրանսիական կինոյի խորհրդանիշ. գործընկերներն ու Ֆրանսիայի իշխանությունը ցավակցություն են հայտնել դերասանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիական կինոյի խորհրդանիշ. գործընկերներն ու Ֆրանսիայի իշխանությունը ցավակցություն են հայտնել դերասանի մահվան կապակցությամբ

Ալեն Դելոնի գործընկերները, Ֆրանսիայի բարձրագրույն իշխանությունն իրենց ցավակցությունն են հայտնել սիրված դերասանի մահվան կապակցությամբ։

Մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ վիթխարի է Ալեն Դելոնի ներդրումը ֆրանսիական մշակույթի մեջ։ 

Ռուս դերասանուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նատալյա Բելոխվոստիկովան, որը Դելոնի հետ նկարահանվել է «Թեհրան-43» (1980 թ.) ֆիլմում, դերասանին անվանել է անսահման տաղանդի տեր մարդ։

Իսկ երգչուհի Միրեյ Մաթյոն Դելոնին անվանել է Ֆրանսիական կինոյի խորհրդանիշ։  «Համաշխարհային աստղ Ալեն Դելոնը հավերժ կմնա ֆրանսիական կինոյի խորհրդանիշ՝ ունենալով շքեղություն, գեղեցկություն և էլեգանտություն»,-սոցցանցի իր էջում նշել է նա:

  • Կիսվել: