Արցախցիների՝ Հայաստանում ապրելը սկզբունքային կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանության համար, կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին կանգնել արցախցիների կողքին. Մանե Թանդիլյան
Արցախցիների բնակարանային խնդիրները շարունակում են մնալ չլուծված և կառավարության կողմից արդեն մեկ տարուց ավել չգործող ծրագիրը իրականում «արտագաղթի ծրագիր է», որը ամեն ինչ կորցրած արցախցիներին այլ ելք չի թողնում, քան արտագաղթել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Հենց սա է իշխանությունների նպատակը՝ հիմա էլ Հայաստանից հեռացնել արցախցիներին։ Դժոխքի միջով անցած արցախցիները ստիպված պայքարում են սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։
Արցախցիների՝ Հայաստանում ապրելը սկզբունքային կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանության համար, հետևաբար, կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին կանգնել արցախցիների կողքին՝ ի նշանավորումն մեր հարատև միասնականության։
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին»,-գրել է նա։