երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Պատգամավորները մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվեհամարին

Պատգամավորները մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվեհամարին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ և և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,- ֆեյսբուքում գրել է Արարատ Միրզոյանը։

Այսօր ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի անխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված ֆինանսական աջակցության հաշվեհամարին արդեն փոխանցվել է 100 մլն դրամ։ Հիշեցնենք, որ հաշվեհամարը բացվել էր մարտի 17-ին։ 

  • Կիսվել: