Պատգամավորները մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին
Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Նշենք, որ վերջերս պատգամավորական մանդատ վերցրած Արտյոմ Մեհրաբյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահն է։