Ով կասի՝ հարկեր վճարելը «կաշի քերթել է», ճիշտ չի պատկերացնում Հայաստանում իրավիճակը. Ալեն Սիմոնյան
Այն մարդը, որը կասի՝ հարկեր վճարելը «կաշի քերթել է», ճիշտ չի պատկերացնում Հայաստանում իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով այն քննադատութուններին, թե իշխանությունը «կաշի քերթելով» բյուջե է լցնում:
Նրա խոսքով՝ որևէ մեկը «կաշի քերթելով» բյուջե չի լցնում:
«Մարդիկ դուրս են եկել են սև դաշտից, իրենք իրենց վճարներն անում են: Այն մարդը, որը կաշի քերթել դա կասի, ապա ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, օրենքի առաջ հավասար լինելը և հարկեր վճարելու պարտականությունը: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց համար Հայաստանում միշտ չէ որ եղել է նման իրավիճակ, եղել են արտոնյալներ, որոք հարկեր չեն վճարել, դրա դիմաց գուցե մարդկանց բնակարաններ են նվիրել, զարդեր կամ դրա դիմաց չգիտեմ` ինչեր են ստացել: Այդ իրենց համար, այո, պետք է քերթվի եւ պետք է բերեն բյուջե եւ վճարեն բոլոր այն գումարները, որոնք ՀՀ քաղաքացիներինն են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև ասաց, որ պետությունն անելու է ամեն ինչ, որ բոլորի վիճակը թեթևացնի։
Ալեն Սիմոյանը նշեց, որ այսօր Հայաստանում ամենալավ ձևով է դիմակայում կորոնավիրուսի տարածման դեմ` աշխարհի մակարդակով. «ՌԴ-ի հեռուստաընկերությունը միացրեք և տեսեք, թե Միջին Ասիայի մեր հարևան երկրների քաղաքացիները Մոսկվայի օդանավայականում ինչպես են քնում և իրենց երկրներն իրենց չեն տեղափոխում: Տեսեք, թե ինչ վիճակում են գտնվում եվրոպական երկրները։ Պետությունն անելու է ամեն ինչ, որ հնարավորինս հեշտ անցնի բոլորի համար: Հարված ստանում են բոլորը, բիզնեսը, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ ունենք, տուրիզմը... խայտառակ վիճակ է, ռեստորանները, որոնք վարձ են վճարում, հասարակ քաղաքացին, որը կոմունալ է վճարում, մենք պետք է բոլորին մաքսիմալ օգնենք: Մենք չգիտենք, թե սա ինչքան է տևելու, սա պատերազմին հավասար մի բան է: Մենք պետք է մեր ռեսուրսներն օգտագործենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել»: