հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները, ըստ որի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում լուրջ և բովանդակալից քննարկումներ են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի այնպիսի կարևոր ուղղությունների շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու զարգացումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և այլ հարցեր։

Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով։

  • Կիսվել: