չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն. Արամ Վարդևանյանը հիշեցրեց 2018–ի հանրահավաքները

Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն. Արամ Վարդևանյանը հիշեցրեց 2018–ի հանրահավաքները

Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այնպիսի եզրույթ կա, «Ձայնը չի լսվում», «Ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ փոփոխել  խոսակցության իմաստը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր նորքի նստավայրի մոտ, որտեղ քննվում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հնարավոր համարեց, որ այդբացակայող խոսքերը կարող են այդխոսակցութունները վերածել կենցաղային բնույթի խոսակցությունների։

«Ես նկատել եմ, որ Գլխավոր դատախազը ևս, այնչբացառելով, փորձում է դրանամեն կերպ փոխանցել այլ կոնտեքստ, որը առնվազն այն նյութերով, որոնք որ կան՝ չի ստացվում, չի հաջողվում»,-ասաց Վարդևանյանը։

Նկատելով, որ մեղադրանքները վերաբերում են ենթադրյալնախապատրաստությանը, ոչ թե հանցափորձին, ավարտված ենթադրյալ հանցանքին և այդփուլում գտնվող արարքի վերաբերյալ պետք է հստակարձանագրվի իրավապահների՝ կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություն, հակառակ դեպքում նույն իրավապահը պարտավոր է հիմնավորել, թե արդյոք եղել է կամովին հրաժարվելու ինստիտուտ, թե ոչ, բայց դրա վերաբերյալ որևէ նշում չկա։

Փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունից ոչմի տվյալ առկա չէ, որԱրթուր Սարգսյանը «հարվածայինխմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ։

«2018 թվականին Ֆրանսիական հրապարակում սկիզբ էին առել մի շարք հանրահավաքներ։ Կհիշեք, այնտեղ տեսանյութեր կան, որտեղ երեկոյան ժամին վարժություններ են կատարում հավաքի մասնակիցները, որ պետք է ձեւավորեք խմբեր, ոստիկանների տեսնելու դեպքում թեւանցուկ լինեք, չխորշեք նաեւ ոստիկանների հետ բախվելուց։ բայց շատ կարեւոր է, որ այդ ընթացքում ընդգծեց, որ դա խաղաղ է  տեղի ունենում։ Պարզ է չէ՞, որ թեւանցուկ դիրքը որոշակի ֆիզիկական ներգործություն ենթադրում է։ Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում։ Այն ժամանակ դրան իրավական գնահատական չէր տրվել։ Միակ իրավական գնահատականը, որ տրվել էր, Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դրվագն էր, որն էլ դիտարկվել էր ոչ թե ահաբեկչության, այլ զանգվածային անկարգությունների տիրույթում։

Թե ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում իրողությունները փոխվում են՝ հետևությունները թողնում եմ հանրությանը՝ առնվազը մի բան կրկին ֆիքսելով՝ այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը,  անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն,  և կրկին խոսքը գնում է նախապատրաստության մասին, որի միակ հիմքն էլ կենցաղային բնույթի խոսակցություններն են»,– հայտարարեց Վարդևանյանը։

  • Կիսվել: