Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին լուրերին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածվող լուրերին, թե Ադրբեջանն Ուկրաինային զենք է մատակարարել։
Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ թեմային առնչվող ցանկացած տեղեկություն՝ ներառյալ հրապարակումները, խստորեն ստուգվում են։ «Եթե խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնցում գործում են թշնամական ռեժիմներ, ապա դա մի հարց է։ Իսկ եթե խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնց հետ ունենք վստահելի երկխոսություն և դաշնակցային հարաբերություններ, ապա մենք այդ հարցը բարձրացնում ենք համապատասխան մակարդակով, քննարկում, ներկայացնում նրանց, ստանում ենք բացատրություններ կամ հերքումներ։ Այդ գործընթացի նպատակն է նվազեցնել հնարավոր վնասը։ Այդ վնասը հասցվում է ոչ միայն մեզ, այլև միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը ու կայունությանը»,- ասել է Զախարովան: