չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ

ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ստացել է Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիների դեմ կիրառված միջոցների առնչությամբ հետաքննություն անցկացնելու և նրանց օգնություն ցուցաբերելու միջնորդությունը, Բիշքեկում լրագրողներին ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ադրբեջանական կողմին ուղարկվել է կալանավորված ռուսաստանցիների նկատմամբ ձեռնարկված միջոցառումների համարժեքության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու միջնորդություն։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտնել է, որ ստացել է իմ միջնորդությունը հետաքննություն անցկացնելու և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Սակայն ես դեռևս չեմ տեղեկացվել հետաքննության արդյունքների մասին», - ասել է Մոսկալկովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ կալանավորվածների նկատմամբ չափազանց մեծ և անարդար խստությունը կդադարեցվի։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն ունենան իրենց ընտրած փաստաբանները, որ չկիրառվեն չափազանց հրապարակային և չափազանց կոշտ միջոցներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, և վերացվեն անարդարություններն ու անօրինականությունները», - ընդգծել է Մոսկալկովան։

Հունիսի 28-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Եկատերինբուրգում կալանավորվել են մի քանի անձինք, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ։ Նրանց ձերբակալությունը բացասական արձագանք է առաջացրել Բաքվում։ Հանրապետությունում չեղարկվել են Ռուսաստանի մասնակցությամբ միջոցառումները, ինչպես նաև կալանավորվել են մի քանի ռուսաստանցիներ, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։

Ադրբեջանն ու Ռուսաստանը բողոքի նոտաներ են փոխանակել։

 

  • Կիսվել: