Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Սյս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։