չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Վաշինգտոն այցը՝ ներկայացնելու ԼՂ վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը, եզրափակվել է կոնգրեսական հատուկ քննարկմամբ

Վաշինգտոն այցը՝ ներկայացնելու ԼՂ վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը, եզրափակվել է կոնգրեսական հատուկ քննարկմամբ

Այսօր Վաշինգտոնում շվեյցարական նախաձեռնությամբ ձևավորված պատվիրակության այցի երկրորդ օրն էր։ Պատվիրակության կազմում են Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը (Ժողովրդավարական Դաշնային Միություն) և Լուկաս Ռայմաննը (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները, և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Պատվիրակությունն այցելել է Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը և կոչ անելու Միացյալ Նահանգներին՝ աջակցելու այս նախաձերնությանը՝ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։

Երկուշաբթի օրը պատվիրակությունն ունեցել է հանդիպումներ ԱՄՆ Պետական դեպարտամենտում, իսկ երեքշաբթի՝ Կոնգրեսում, որտեղ օրը եզրափակվել է կոնգրեսական հատուկ քննարկմամբ՝ ավելի քան 200 կոնգրեսական աշխատակիցների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ»։

  • Կիսվել: