ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները թվայնացվելու են
ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները 2026 թվականի հունվարի 1-ից թվայնացվելու են։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 22.01.2025թ-ին ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ ընդունելու համար հերթագրումներ կիրականացվեն 2026թ-ի հունվարի 1-ից՝ նոր համակարգի միջոցով։
Այդ պատճառով migration.e-gov.am հարթակում հունվարի 1-ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ։
Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն։
Դրանից հետո հայտ ներկայացրած անձինք հնարավորություն կստանան հերթագրվելու ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ հանձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։