Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
- Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
- Նիկոլայ Բարսեղյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
- Արման Բաղդասարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
- Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
- Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
- Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
- Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
- Ռազմիկ Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
- Գևորգ Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
- Եսայի Աբովյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
- Շիրակի մարզի դատախազության դատախազ Աննա Մկրտչյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
- Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
- Ահարոն Սաֆարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
- Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
- Հրաչյա Նազարյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
- Էմիլ Զոհրաբյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
- Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: