Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարները ջանքեր են գործադրում տարածաշրջանում դիվանագիտությունն ու երկխոսությունն առաջ մղելու համար՝ եռակողմ խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նա նշել է, որ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է։
Ֆիդանի խոսքով՝ Հնդկաստանի հետ վերջին հակամարտության ժամանակ Պակիստանի կողմից ցուցաբերված «հանգստությունը» կանխել է խոշոր ողբերգությունը։