չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով. Տիգրան Աբրահամյան

Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով. Տիգրան Աբրահամյան

Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով։ Այս մասին, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեր հասարակության մեջ կան տարբեր խմբեր, որոնք 2021–ից սկսած ասում էին, որ պատգամավորները մանդատները պետք է չվերցնեին։

Վերջին 15-20 օրվա ընթացքում, երբ իշխանությունը իր գործողություններն ավելի ագրեսիվ դարձրեց, այդ թեման կրկին որոշակի արդիականություն է ձեռք բերել։ Մոտեցումները տարբեր են, նաեւ որոշակի էմոցիոնալ բնույթ էլ կա, որովհետեւ մարդիկ, որոնք հրատապ են համարում իշխանափոխությունը, բնականաբար, մեզնից էլ պահանջում են՝ կամ արագ քայլեր արեք, կամ ԱԺ–ում մի գտնվեք։ Մարդիկ երեկ էլ տեսան, որ մարդիկ, որոնց իրենք ընտրել են, վստահում են, իշխանական ոհմակի կողմից հարձակման են ենթարկվում։ Նաեւ դրանից է այդ խոսակցությունների հիմքը։

ՀՀԿ–ի տեսակետը ելնում է կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու կոնտեքստից, եւ բնականաբար, այս գործընթացը ենթադրում է կոնկրետ պրոցես նաեւ ԱԺ–ում։ Մեր խմբակցությունը ելնում է այս տըեսանկյունից և այս փուլում մանդատները վայր դնելու նպատակահարմարություն չի տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով»,–ասաց նա։

  • Կիսվել: