Նեթանյահուն կարգադրել է Քաթարից հետ կանչել «Մոսադ» հետախուզական ծառայության ներկայացուցիչներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Քաթարից հետ կանչել ՛՛Մոսադ՛՛ հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, քանի որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու դիմաց հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Նեթանյահուի կարգադրությամբ ՛՛Մոսադի՛՛ ղեկավար Դավիթ Բարնեան Դոհայում իր թիմին հրահանգել է վերադառնալ Իսրայել՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ Իսրայելի վարչապետի գրասենյակից խնդել են՝ ՀԱՄԱՍ շարժումը չի կատարել համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր երեխաներին և կանանց ազատ արձակել մի ցուցակով, որին հավանություն էին տվել պաղեստինցիները։