չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Անհրաժեշտ է խթանել Ուրուգվայի հետ արտաքին առևտուրը․ ՊԵԿ

Անհրաժեշտ է խթանել Ուրուգվայի հետ արտաքին առևտուրը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։

«Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։

Անդրադարձ ենք կատարել նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով արտաքին առևտրի խթանման անհրաժեշտությունը՝ հարկային և մաքսային համագործակցության հետագա խորացման համատեքստում»,- հայտնել է ՊԵԿ նախագահը։

  • Կիսվել: