ՄԱԿ-ը հույս ունի՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգով»
ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգի շրջանակներում»: Հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, – լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը՝ ի պատասխան հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ Առաքելական եկեղեցու վրա աճող ճնշումների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին:
Դյուժարիկը նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակում տեղյակ են, թե ինչ է կատարվում երկրում։