Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ. Washington Post
Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։
Այս մասին տեղեկացնում է «Washington Post»-ը։
Նշվում է, որ խարդախները փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։
Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարագործը հունիսի կեսերին [email protected] մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։
Սա արդեն երկրորդ նման դեպքն է. ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի վերաբերյալ նմանատիպ կեղծիքը։