չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Թուրքիայի անդրադարձը՝ ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին

Թուրքիայի անդրադարձը՝ ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Իրանին։
Ֆիդանն այս մասին նշել է Բրազիլիայում կայացած BRICS-ի գագաթնաժողովից հետո թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ չնայած այժմ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, միջուկային բանակցությունների վերսկսման հարցում դեռ անորոշություն կա։
Ֆիդանը նաև հավելել է, որ այդ հարցը գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչպես նաև 4 օր առաջ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ։
«Հուսով ենք՝ հարցը կկարգավորվի բանակցային ճանապարհով»,- նշել է թուրք նախարարը։

Ermenihaber

  • Կիսվել: