«Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստին»։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երևանյան ակումբի կազմում 68-րդ րոպեին հեղինակեց Ուլադ Օմարը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։