Նեթանյահու-Թրամփ հանդիպում է սպասվում․ մանրամասներ
ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում են կրկին հանդիպել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է The Times of Israel-ը։
Նեթանյահուի գրասենյակի աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։
Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, երկու առաջնորդների միջև զրույցը, ըստ իսրայելցի պաշտոնյաների, տեղի է ունեցել շատ դրական և բարեկամական մթնոլորտում: