չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Գարեգին երկրորդը հորդորեց հայորդիներին զորացնել հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն

Գարեգին երկրորդը հորդորեց հայորդիներին զորացնել հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին;
«Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։
Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորեց նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։ Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ` անխաթար պահպանելու իրենց ինքնությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: