Արթուր Սարգսյանի հարցաքննությունն ավարտվել է. նա շուտով կտեղափոխվի դատարան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցաքննությունը քննչական կոմիտեում ավարտվել է. առաջիկա ժամերի ընթացքում պատգամավորը կտեղափոխվի դատարան։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։