չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի վատ լուրերի ուկրաինական ճակատի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի վատ լուրերի ուկրաինական ճակատի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի վատ լուրերի ուկրաինական ճակատից, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է: «Պատերազմները զարգանում են փուլերով», ասել է Ստոլտենբերգը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում», ասել է նա։

«Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք վատ նորությունների»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։

Գլխավոր քարտուղարի հայտարարությունները հնչել են Ուկրաինային զինամթերքի և ֆինանսական օգնության շուրջ արևմտյան դաշնակիցների բանավեճի, ինչպես նաև այն բանի ֆոնին, որ Կրեմլն ավելացնում է զորքերի թիվը։

Չնայած ճակատային գիծը մնում է անփոփոխ, ուկրաինական զինված ուժերը թեւավոր հրթիռներ են կիրառել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դեմ և վնաս պատճառել Ռուսաստանի տարածքի խորքում։ «Սրանք հիանալի հաղթանակներ են, թեև չկարողացան փոխել առաջնագիծը», – ասել է Ստոլտենբերգը:

Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրությունը՝ ընդգծելով եվրոպական պաշտպանական արդյունաբերության մասնատվածությունը։ «Մենք չենք կարող աշխատել այնքան սերտորեն, որքան պետք է», – ասել է նա՝ կոչ անելով կառավարություններին դուրս գալ իրենց ազգային շահերի շրջանակներից և տեսնել ընդհանուր պատկերը:

Ըստ Ստոլտենբերգի՝ Պուտինի հաղթանակը ոչ միայն ողբերգություն կլիներ Ուկրաինայի համար, այլեւ վտանգ կներկայացնի մյուս դաշնակիցների համար։ «Որքան շատ աջակցենք Ուկրաինային, այնքան ավելի արագ կավարտվի պատերազմը»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: